ԵԺԿ-ում մտահոգ են ՀՀ-ում սահմանադրությունը փոխելու հապճեպությամբ![]() 11 փետրվարի 2020 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ժողովրդական կուսակցությունում (ԵԺԿ) մտահոգված են «Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով»: Այդ մասին ասվում է կուսակցության Twitter-ի միկրոբլոգում: Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շուտ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,-ասվում է գրառման մեջ։ ԵԺԿ-ն Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքն է, որ միավորում է աջակենտրոն և քրիստոնեադեմոկրատական 79 կուսակցություն 41 երկրից: 2012-ից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2019-ի նոյեմբերին ելույթ է ունեցել Զագրեբում՝ ԵԺԿ համագումարին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |