Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին է ներկայացրել ՍԴ շուրջ իրավիճակը

Փաշինյանը ԵԱՀԿ երկրների դեսպաններին է ներկայացրել ՍԴ շուրջ իրավիճակը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա անցկացման հանգամանքներին:

Հանդիպմանը վարչապետը խոսել է նաև գործադիրի բարեփոխումների լայն օրակարգից, Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից, ինչպես նաև կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունից:

Փաշինյանը նաև պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին:

Փետրվարի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---