Telegram-ը ծանոթության հնարավորություն է տալիս օգտատերերին14 փետրվարի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Telegram-ն իր օգտատերերին ծանոթությունների ծառայության այլընտրանք է առաջարկել՝ այժմ մեսենջերում հնարավոր կլինի հրապարակային պրոֆիլ բացել և հանդիպում կազմակերպել մոտակայքում: Պրոֆիլի էջերը վերամշակվել են՝ «Կողքի մարդիկ» գործառույթը թարմացվել է: Այժմ շատ ավելի դյուրին է դարձել լուսանկարներ, տեսանյութեր ու հղումներ դիտելը, գրում է «Վեդոմոստին»: 2019-ի հունիսից գործող «Կողքի մարդիկ» գործառույթի շնորհիվ հնարավոր էր կիսվել կոնտակտային տվյալներով մոտակա օգտատերերի հետ, ինչպես նաև միանալ տեղի խմբակային չաթերին: «Կողքի մարդիկ» 2.0 թարմացումը հնարավորություն է տալիս ցույց տալու պրոֆիլը շրջապատին: «Նրանք կկարողանան գտնել ձեզ և հաղորդագրություն ուղարկել, նույնիսկ եթե դուք հեռանաք էջից կամ փակեք հավելվածը»,- ասել են թարմացման հեղինակները: «Ինձ ցույց չտալ» օպցիան ընտրելու դեպքում սարքը չի երևա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ը հետաձգել է ծանոթությունների ծառայության գործարկումը: Ընկերությունը պետք է Իռլանդիայի իշխանություններին (այդ երկրում է գտնվում սոցցանցի եվրոպական կենտրոնակայանը) տեղեկատվություն տրամադրեր, թե ինչպես է իրականացվելու անձնական տվյալների պաշտպանությունը, սակայն չի արել դա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |