Արցախում նախագահի պաշտոնի համար 14 թեկնածու կպայքարի

Արցախում նախագահի պաշտոնի համար 14 թեկնածու կպայքարի

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի 14 թեկնածուի գրանցման փաստաթղթեր է ստացել:

Երկրի ղեկավար դառնալու հայտ են ներկայացրել «Անկախության Սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը, «Արդարություն» կուսակցությունից Վիտալի Բալասանյանը, ինքնաառաջադրվել են Արցախի ԱԳՆ ղեկավար Մայիս Մայլիլյանը, թեկնածուներ Սերգեյ Ամիրյանը, Քրիստինե Բալայանը, Բելլա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

Արցախի պահպանողական կուսակցության կողմից առաջադրվել է Դավիթ Բաբայանը, ՀՅԴ-ի թեկնածուն Դավիթ Իշխանյանն է, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունից առաջադրվել է Աշոտ Ղուլյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրվել է Հայկ Խանումյանը, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն առաջադրել է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, իսկ «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել է Վահան Բադասյանը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրացուցակ է ներկայացրել կուսակցությունների 2 դաշինք և 10 կուսակցություն:

Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կավարտվի փետրվարի 25-ին՝ ժամը 18:00-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---