Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳՆ18 փետրվարի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Միլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք գերատեսչությունը հետաքննել է հուղարկավորության ժամանակ սադրանքը և արդյոք հայտնաբերվել են մեղավորները: Տրապիզոնում հուղարկավորությունից 1 ամիս էլ չանցած անհայտ անձիք պղծել են «Սանտա Մարիա» կաթոլիկ եկեղեցու անդամներից մեկի գերեզմանը: Չարագործները պոկել են հունվարի 18-ին հուղարկավորված Զեհրա Չոլաքի շիրիմին ժամանակվոր ամրացված փայտե խաչն ու այրել այն հենց գերեզմանի կողքին: Դեպքի վերաբերյալ Տրապիզոնի ոստիկանության վարչություն հաղորդում է ներկայացրել հանգուցյալի այրին, որից հետո հետաքննություն է սկսվել: Պատգամավորը հարց է հղել նաև այն մասին, թե արդյոք Տրապիզոնում քրիստոնյաների գերեզմանների վրա մինչ այժմ տեղի ունեցած հարձակումների համար որևէ մեկը հայտնաբերվել ու պատժվել է, գրում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի և կաթոլիկ հոգևորկան հայր Սանտորոյի սպանություններն իրականացրել են Տրապիզոնի ոստիկանության կողմից ուղղորդվող հանցավոր խմբերը, ու հարցրել՝ արդյո՞ք նշյալ ոստիկանական բաժանմունքում այդպիսի ցանց կա: Քրիստոնյաների դեմ ուղղված նաև այլ սադրանքներ են եղել Տրապիզոնում՝ նույն անձի հուղարկավորության ժամանակ ու դրանից առաջ: Եկեղեցուց ոչ հեռու գտնվող քրիստոնեական գերեզմանատուն է եկել դիմակավոր մի անձ և փորձել գողանալ այնտեղ բերված խաչը, բայց չի հաջողել: Հուղարկավորության ժամանակ էլ մի քանի հոգուց բաղկացած մի խումբ է հայտնվել, բարձրաձայն արտաբերել «Ալլահ աքբար» արտահայտությունը ու սկսել մահմեդական աղոթք վանկարկել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |