Էստոնիայի հետախուզություն. ՌԴ-ն դեռևս ստիպված է հանդուրժել ՀՀ ներքաղաքական դասավորումը

Էստոնիայի հետախուզություն. ՌԴ-ն դեռևս ստիպված է հանդուրժել ՀՀ ներքաղաքական դասավորումը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները Ռուսաստանի հետ զուսպ են, բայց ՌԴ-ն ստիպված է հանդուրժել 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Այդ մասին ասվում է Էստոնիայի Արտաքին հետախուզության դեպարտամենտի «Միջազգային անվտանգությունն ու Էստոնիան» 2020-ի զեկույցում:

Ինչպես նշում են զեկույցի հեղինակները՝ Ռուսաստանն ակտիվորեն միջամտում է Հայաստանի քաղաքական գործընթացներին և ներքին գործերին:

«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է առանցքային տեղ զբաղեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, որոնք այդ հակամարտության հանգուցալուծման բանալի են համարում Մոսկվային: Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ՌԴ քաղաքական և ռազմական աջակցության պահպանումը, առանց որի դժվար կլիներ ապահովել Ղարաբաղի հայերի պաշտպանությունը»,-ասվում է զեկույցում:

Էստոնիայի Արտաքին հետախուզության ծառայությունում պնդում են՝ քանի որ Փաշինյանի կառավարությունը չի փլուզվել, Ռուսաստանը ստիպված է որոշ ժամանակ հանդուրժել 2018-ից հետո ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

«Դեռևս պահպանվում է լարվածությունը նախկին վերնախավի և նոր կառավարության միջև, Փաշինյանի աջակցությունը ժողովրդի կողմից՝ նույնպես: Լուրջ քաղաքական մրցակիցներ Փաշինյանը չունի: Հայաստանի տնտեսությունը նույնպես չի փլուզվել: Փոխարենն այն աճի լավ դինամիկա է գրանցում, իսկ պետական եկամուտները փաստացի ավելացել են»,- ասվում է զեկույցում:

«Չնայած Ռուսաստանը ԼՂ հակամարտության հարցում հանդես է գալիս որպես կառուցողական և կարգավորմանը միտված միջնորդ, այն իրականում շահագրգռված չէ այդ հակամարտության հանգուցալուծման մեջ: ՌԴ-ն նաև շահագրգռված չէ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ լինի: Առաջին սցենարը կզրկի Մոսկվային Հարավային Կովկասում իր ազդեցության գլխավոր լծակից: Իսկ լայնածավալ պատերազմի հետ կապված ռիսկերը չափազանց մեծ են ու անկանխատեսելի»,- ասվում է էստոնական հետախուզության զեկույցում:

Էստոնիայում է գտնվում ՆԱՏՕ-ի կիբերպաշտպանության խոշորագույն կենտրոնը, որի աշխատանքին մասնակցում է մոտ 30 երկիր: Ստորաբաժանումը հիմնվել է 2008-ին. էստոնական կողմի նախաձեռնությամբ՝ կապված ՌԴ հաքերների ենթադրյալ միջամտության հետ «բրոնզե զինվորի» շուրջ իրավիճակում: Էստոնիայի արտաքին հետախուզության դեպարտամենտն ամենամյա զեկույցներ է հրապարակում 2016-ից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---