Թունյանը՝ հակածխախոտային օրենքի մասին. Սխալները շտկելու ժամանակ դեռ կա18 փետրվարի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում ընդունված հակածխախոտային օրենքում փոփոխությունների փաթեթի մշակման աշխատանքները մեկնարկում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ դեռ բավարար ժամանակ կա ընդունված օրինագծի խնդրահարույց դրույթները մինչև ուժի մեջ մտնելը շտկելու համար: «Ինչպես ելույթումս նշել էի՝ ընդհանուր առմամբ կողմ լինելով նախաձեռնությանն ու ողջունելով ծխելու դեմ պայքարը, գտնում ենք, որ նախագիծն այս տեսքով ռիսկեր է պարունակում տնտեսության համար, և կարիք կա փոփոխություններ կատարել։ Ասեմ նաև, որ ես և իմ շատ գործընկերներ նախագծին կողմ քվեարկեցինք, որովհետև խնդրահարույց դրույթներն ուժի մեջ են մտնում ոչ անմիջապես (մի մասը՝ 2021-ի սկզբից, մնացածը 2022-ի և 2024-իսկզբից)։ Այսինքն, բավարար ժամանակ կա սխալները շտկելու համար, և ավելի նպատակահարմար գտանք շարժվել այս ճանապարհով (ընդունել և շտկել), քան տապալել նախագիծը»,- նշել է նա։ Թունյանը նաև խնդրել է բոլոր պատգամավորներին, փորձագետներին, տնտեսվարողներին և նախագծով հետաքրքրվող այլ անձանց ուղարկել առաջարկներն ու դիտողությունները: Նամակները կարելի է ուղարկել մինչև փետրվարի 29-ը ներառյալ։ Փետրվար 13-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքն ու հարակից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։ Դրանցով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |