Չինաստանի դեսպանը ՀՀ նախագահին է հանձնել Սի Ծինփինի նամակը

Չինաստանի դեսպանը ՀՀ նախագահին է հանձնել Սի Ծինփինի նամակը

PanARMENIAN.Net - Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել վերջինիս պաշտոնակից Սի Ծինփինի նամակը, որով նա երախտագիտություն է հայտնում:

Նամակում նշվում է, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության, երկու երկրի և ժողովրդի բարեկամության վրա:

«Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,- նշված է ՉԺՀ նախագահի ուղերձում:

Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը հանդիպմանն անդրադարձել են նաև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Նրանք բարձր են գնահատել միջպետական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել հայ-չինական բարեկամության զարգացման և գործընկերային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2004-ի, ևս 4 մարդ մահացել է երկրի սահմաններից դուրս: Այսպիսով աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը 2009 է: Ըստ Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի՝ ապաքինվել է ավելի քան 14,300 հիվանդ, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 74,100-ը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---