Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 3,4 մլրդ դրամ կարժենա20 փետրվարի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,4 մլրդ դրամ կհատկացնի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպմանը: Ընդ որում՝ մոտ 2.5 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ օգտագործել 1500 տեղամասում առցանց համակարգով տեսանկարահանման և հեռարձակման համար, իսկ մնացած 234 մլն-ը կտրվի ոստիկանությանը՝ ընտրողներին ծանուցելու համար: Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ հաշվարկները կատարված են գործող օրենսդրության տրամաբանությամբ, իսկ գումարի 80-85%-ն օգտագործվելու է տեղամասերում աշխատանքի վարձատրության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն: «Ժողովրդի ազատ կամարտահայտության համար, այո’, պետք է ծախսվեն գումարներ: Բոլոր ընտրությունները, որ տեղի են ունենում, որոշակի գումար արժեն»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ սա չպետք է շահարկումների առիթ դառնա: ՀՀ-ում Սահմանադրական փոփոխությունների հանարքվեն կկայանա ապրիլի 5-ին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |