Թուրքիա. Ազգայնամոլները պահանջում են ձերբակալել մտավորականության ներկայացուցիչներին, որոնք կոչ են անում ներողություն խնդրել հայերից

PanARMENIAN.Net - «Մենք ներողություն ենք խնդրում այն բանի համար, որ չենք խոսել 1915թ. «Մեծ աղետի» մասին, որը պատահեց հայ ժողովրդի հետ, այն բանի համար, որ այդ մասին բացահայտ չենք խոսել երկար ժամանակ, գրեթե հարյուր տարի»,- ասել է թուրք լրագրող Չենգիզ Աքթարը` բացատրելով այն պատճառները, որոնք դրդել են իրեն եւ թուրք մտավորականության որոշ ներկայացուցիչների անձամբ ներողություն խնդրել հայ ժողովրդից 1915թ. Հայոց ցեղասպանության համար: Ինչպես գրում է թուրքական Vatan թերթը, լրագրողն իր գործողությունները համարում է խղճի թելադրանք: Աքթարի խոսքերով, թուրքական հասարակության մեջ հաստատ չգիտեն, թե 20-րդ դարի սկզբին ինչ է պատահել հայերի հետ, եւ մարդիկ գերադասում են մոռանալ այդ իրադարձությունները, որովհետեւ թեման չափազանց սադրիչ է: «Թուրքերն այդ իրադարձությունների մասին լսել են իրենց նախնիներից, բայց թեման օբյեկտիվ պատմական հետազոտության առարկա չի դարձել: Այնուամենայնիվ, այսօր Թուրքիայում շատ մարդիկ կան, որոնք բարի նպատակով կարծում են, որ հայերի հետ ոչինչ չի պատահել»,- ընդգծել է Աքթարը:



Այդ միջոցին, ազգայնամոլական կուսակցությունների ներկայացուցիչները եւ մի շարք պատմաբաններ արդեն հայտարարել են այն մասին, որ «1915թ. Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին Հայաստանի պնդումներին աջակցող մարդիկ պետք է ձերբակալվեն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---