Մոնթեին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում22 փետրվարի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Փոխքաղաքապետը նշել է, որ նախագծի վրա աշխատում են Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ, և համատեղ են պատրաստում ստեղծագործությունը, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացումը: «Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր, այդ թվում` Արցախյան պատերազմի ժամանակահատվածը»,- գրել է Վիրաբյանը: Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ պատրաստի նյութ կլինի և կսկսեն բեմադրական աշխատանքները: «Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»,- գրել է փոխքաղաքապետը: Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս է, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար: Նա մահացել է 1993-ին` Արցախում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |