Ուկրաինան Հայաստանի ամենակարեւոր առեւտրա-տնտեսական գործընկերներից մեկն է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին: Նա Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում:



Վիկտոր Յանուկովիչը 1988թ. ղեկավարել է «Դոնբաստրանսռեմոնտ» արտադրական միավորումը, որը երկրաշարժից հետո ակտիվ մասնակցություն է ունեցել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին:



Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Վ. Յանուկովիչին` Սպիտակ քաղաքի վերականգնմանը մասնակցելու համար:



Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Ուկրաինան Հայաստանի կարեւորագույն առեւտրա-տնտեսական գործընկերներից մեկն է: Կողմերը հատկապես մեծ նշանակություն են տվել հումանիտար ոլորտում, մշակույթի, գիտության բնագավառում առկա ներուժի ամբողջական իրացմանը: Նրանք ընգծել են նաեւ ուկրաինահայ համայնքի առանձնահատում դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---