«Այո»-ի ակտիվ քարոզչությունը կսկսվի մարտի 2-ից26 փետրվարի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ակտիվ քարոզչության փուլը մեկնարկելու է մարտի 2-ից և տևելու է մինչև ապրիլի 3-ը, հայտարարել է «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: Նա հավելել է, որ «Այո»-ի քարոզչությունը նախատեսել են իրականացնել մի քանի շերտով: «Նպատակն է հանրութանը ներկայացնել այն կարևոր կետերը, որոնք շարժառիթ են հանդիսացել սահմանադրական փոփոխությունների համար», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը: Պապիկյանը նշել է, որ այժմ արձակուրդում է, մի պահ կվերադառնա աշխատանքի՝ պայմանավորված Վրաստան այցով, այնուհետև կրկին արձակուրդ կմեկնի: «Նիկոլ Փաշինյանը ևս նախատեսում է մասնակցել քարոզարշավին և, ըստ անհրաժեշտության, կլինի արձակուրդում», - ասել է նա: Անդրադառնալով քարոզարշավի տեխնիկական կողմին՝ Պապիկյանը նշել է, որ ամեն օր տասը սպրինտերով շրջելու են գյուղերում և հանդիպելու ընտրողներին: «Մարտի 10-ից կմեկնարկի քարոզչական մեկ այլ խմբի շրջայց: Բեմ-մեքենաներով կլինենք հանրապետության բոլոր բնակավայրերում: Այն քաղաքներում, որտեղ կկանգնեն մեր մեքնենարեը, կլինեն նաև հանրահավաքներ: Մենք շեշտադրումն արել ենք վերջին մեկ ամսվա վրա», - ասել է «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավարը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: Հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Ձևավորվել են ինչպես «Այո»-ի, այդպես էլ «Ոչ»-ի շտաբեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |