Reuters. Թուրքիան չի կանգնեցնի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին![]() 28 փետրվարի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Իդլիբում իր զինվորների զոհվելուց հետո որոշել է այլևս չկանգնեցնել դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին, փոխանցում է Reuters-ը` թուրք պաշտոնյային հղումով: Նշվում է, որ որոշումը կայացվել է փետրվարի 27-ի արտակարգ հավաքից հետ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Ըստ աղբյուրի՝ հավաքը կայացել է սիրիական Իդլիբում ավիահարվածների արդյունքում 33 թուրք զինվորի մահից հետո: Չնայած կանխատեսվում է Սիրիայից փախստականների նոր հոսք, սակայն թուրքական ոստիկանությունը հրահանգ է ստացել չկանգնեցնել նրանց՝ դեպի Եվրոպա ծովային և ցամաքային սահմանները հատելու գործընթացը: Սիրիացի փախստականներ այս պահին կան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում: Միայն Թուրքիայում նրանց թիվը 3,6 մլն է: Եվրամիության անդամ երկրների ղեկավարները 2016-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն պայքարի դեմ համատեղ պլանը: Ըստ դրա՝ Անկարան ֆինանսական օգնություն է ստանում երկրում փախստականներին պահելու համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ սպառնացել էր ԵՄ-ին բացել դռները դեպի Եվրոպա գնալ ցանկացող փախստականների առաջ: Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |