Փաշինյան. Կորոնավիրուսի նոր դեպք ՀՀ-ում չկա, սպասում ենք ևս 9 թեստի պատասխանի 2 մարտի 2020 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպք չկա, մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է եղել, ևս 9 թեստի պատասխանի դեռ սպասում են, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե դրանք հաստատվեն, որևէ խուճապի առիթ չպետք է լինի, սա հաղթահարելի հիվանդություն է և նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշված վարակակիրը, փաստորեն, չի բուժվում, չունի ոչ մի բողոք, ախտանշան. կարճ ժամանակ ջերմություն է ունեցել, որն իջել է: Մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում»,- հայտարարել է Փաշինյանը: Նա նշել է, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող քաղաքացիներից ոչ մեկի մոտ կորոնավիրուսի ախտանշան չկա: Կառավարության ղեկավարը նաև կոչ է արել սահմանափակել ուղևորությունները Իտալիայի, Թուրքիայի ուղղությամբ և հետևել առողջապահության նախարարության ցուցումներին: Վարչապետը նշել է, որ այս պահին գնահատվում են ռիսկային ուղղությունները և սահմանափակումներ են մտցվում այդ ուղղություններով, բոլորը ՀՀ-ն փակել չի կարող: Փաշինյանը նշել է, որ դիմակների նոր խմբաքանակի ձեռքբերման համար աշխատանքներ են տարվում: Նա կոչ է արել խուճապային կոչեր և քայլեր չանել, հետևել առողջապահության նախարարության ցուցումներին: Մարտի 1-ին ՀՀ-ում հայտարարվեց, որ կորոնավիորւսով վարակի առաջին դեպքն է գրանցվել: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նույն չվերթով ՀՀ ժամանած ևս 31 քաղաքացի կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |