Ռոբին` հայկական ռոբոտ, որն օգնում է հիվանդանոցում գտնվող երեխային հաղթահարել սթրեսը (վիդեո)

Ռոբին` հայկական ռոբոտ, որն օգնում է հիվանդանոցում գտնվող երեխային հաղթահարել սթրեսը

PanARMENIAN.Net - Երեխաների բուժման պրոցեսին ռոբոտ է «մասնակցում»՝ Robin-ը, որն օգնում է հաղթահարել մենակությունն ու բուժման ընթացքը դարձնել ավելի հետաքրքիր:

Expper Technologies-ի ստեղծած ռոբոտը երեխաներին ներգրավում է խաղերի և զրույցների մեջ՝ նվազեցնելով միայնության զգացումը և մեղմացնելով բուժման ընթացքում հնարավոր սթրեսը, որոշ ցավոտ պրոցեդուրաներից հետո հնարավոր ընկճվածությունը:

Հոբոտը հաղորդակցվում է նրանց հետ արհեստական բանականության շնորհիվ, զրույցներ վարում իրական ժամանակում և յուրաքանչյուրի հետ շփման ընթացքում անհատականացնում իր «մոտեցումը»:

Նա կարող է խոսել երեխայի հետ սիրելի խաղի կամ մրգի մասին, հարցնել նրա որպիսությունը, սկսել ու շարունակել խոսակցությունը:

Ռոբոտին կիրառում են Հայաստանի Wigmore կլինիկայում: Ավելի վաղ այն լավագույնն էր ճանաչվել Product Hunt հարթակում՝ դառնալով օրվա նախագիծ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---