Մնացականյանը՝ Չավուշօղլուի խորհրդի մասին. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»![]() 3 մարտի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը` «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո» խոսքերը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Թուրքիայի ԱԳ նախարարն ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր ԼՂ կարգավորմանը՝ նշելով, որ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի այդ խնդրի լուծման ուղղությամբ: Նա նշել է, որ Մինսկի խմբի այդ որոշումը պետք է ամբողջությամբ հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նաև Թուրքիայի խնդիրն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |