Թորոսյան. Կորոնավիրուսի 12 թեստի արդյունքները բացասական էին

Թորոսյան. Կորոնավիրուսի 12 թեստի արդյունքները բացասական էին

PanARMENIAN.Net - Մարտի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի բոլոր 12 փորձանմուշը բացասական արդյունք են ցույց տվել, վիրուսի վարակման նոր դեպք չի գրանցվել, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ավելի վաղ մարտի 3-ին Թորոսյանը հայտարարել էր, որ Միլան-Երևան չվերթի բոլոր 69 ուղևորը ստուգվել են, նրանցից մեկը հոսպիտալացվել էր՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու համար:

Մարտի 1-ին հայտարարվել էր, որ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նա հոսպիտալացվել էր, նույն չվերթի ևս 31 ուղևոր կարանտինում են գտնվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---