Boston Dynamics-ն ու OTTO Motors-ը ցուցադրել են ռոբոտների համատեղ աշխատանքը 6 մարտի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Boston Dynamics և OTTO Motors ընկերությունները ցուցադրել են իրենց ռոբոտների համատեղ աշխատանքը պահեստում: Boston Dynamics-ը ներկայացրել էր Handle ռոբոտին 2019-ին: Երկականի ռոբոտը ռոբոձեռքով կարողանում է մինչև 15 կգ քաշով բեռներ բարձրացնել: Ըստ մշակողների` նա ունակ է ժամում 11 կմ արագություն բացել և մինչև 360 տուփ բեռնել, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն: Վերջերս Handle-ը համալրվել է Pick ընկերության համակարգչային տեսողության համակարգով, որը թույլ է տալիս ռոբոտին նույնականացնել տուփերն իրական պահեստի պայմաններում: Այս համակարգը կարող է նաև հրահանգներ փոխանցել թիմին՝ հայտնելով, թե ինչպես դնել տուփերն ու վարվել փխրուն առարկաների հետ: Գործընթացի հետագա ավտոմատացման նպատակով Boston Dynamics-ը միավորել է ջանքերը OTTO ընկերության հետ և նրանք ցուցադրել են, թե ինչպես կարող է ռոբոտն աշխատել OTTO Autonomous Mobile Robot ինքնավար հարթակի հետ համատեղ՝ Handle-ը բեռնում է տուփերը հարթակի վրա, վերջինս էլ տեղափոխում է դրանք: Ռոբոտների համատեղ աշխատանքի մասին տեսանյութ է հրապարակվել:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |