Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը![]() 6 մարտի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «2020-ի մարտի 5-ին Ֆրանսիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ: 2017-ի նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Դրա շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին, տեսքտն ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին: Այն հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ կդրվի: 2018-ի հունիսի 1-ից Համաձայնագիրը մասնակիորեն ուժի մեջ է մտել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |