Պատգամավոր. Ծեծից մահացած կինն ու ծանր վիճակում գտնվող երեխան 8 ժամ այդ վիճակում էին

Պատգամավոր. Ծեծից մահացած կինն ու ծանր վիճակում գտնվող երեխան 8 ժամ այդ վիճակում էին

PanARMENIAN.Net - Գյումրիում ծեծի ենթարկվելուց և 8 ժամ այդ վիճակում մնալուց հետո է միայն հայտնաբերվել չափահաս կնոջ դին և ծանր վնասվածքներով նրա 13 տարեկան աղջիկը, Ազգային ժողովում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Գյումրիում 28-ամյա տղամարդը ծեծել է 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը: Կինը մահացել է, երեխան ծայրահեղ ծանր վիճակում է: Տղամարդը բերման է ենթարկվել: Ըստ ոստիկանության՝ դեպքը կատարվել է կենցաղային վեճի և խանդի հողի վրա։

Հղում անելով դատախազությանը՝ պատգամավորը նշել է, որ քրգործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով՝ անզգուշությամբ տուժողի մահն առաջացնելու համար:

«Սա 2020 թվականին արդեն երրորդ զոհն է: Ճիշտ այնպես, ինչպես ունենում ենք անթույլատրելի մեծ թվով միջադեպեր բանակում, նույն տրամաբանությամբ նաև բռնությունն ընտանիքում անթույլատրելի է և խարխլում է այդ կարևոր ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Ընդամենը երկու օր հետո մեզնից շատերը Մարտի 8-ը կնշեն, փուչիկներ ու ծաղիկներ կգնեն, կենացներ կասեն, մինդեռ շատ ավելի կարևոր է, որ որպես քաղաքացի հասկանանք, որ մեր, դատախազության, ոստիկանության, պատկան մարմինների դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան և բռնությունը արմատախիլ արվի»,- ասել է պատգամավորը։

Կարդացեք նաև. Թորոսյան. Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---