Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդը պատասխանատվության է ենթարկվել

Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդը պատասխանատվության է ենթարկվել

PanARMENIAN.Net - Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդին պատասխանատվության է ենթարկել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Բաղդասարյանը:

Օրինախախտին որոշվել է տուգանել: Վերջին անգամ նման որոշում կայացվել է 1967-ին:

«Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը, մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա: Երիտասարդն անմիջապես հանձնվել էր թափորը ուղեկցող ոստիկաններին, իսկ տուժող հոգևորականը բողոք էր ներկայացրել ոստիկանություն: Հարցաքննությունից և ականատեսներից վկայություն վերցնելուց հետո, ոստիկանությունը մարտի 5-ին պաշտոնական նամակով ծանուցել է տուժած հայ հոգևորականին, որ ոստիկանությունը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով (մոտ 430 դոլար)»,-ասվում է գրառման մեջ:

Նշված դեպքը գրանցվել է 2019-ին:

Հայ հոգևորականները Երուսաղեմում հաճախ են հարձակման ենթարկվում հրեա ծայրահեղական հոգևորականների կողմից, որոնք թքում և անեծքներ են հնչեցնում: Թեև ոստիկանությունը հայտարարում է, որ նման ցանկացած դեպք ուղեկցվում է վիրավորողների ձերբակալությամբ, դա հաճախ այդպես չէ և միջադեպերը շարունակվում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---