ԵՊՀ ռեկտորի 5 թեկնածու կա

ԵՊՀ ռեկտորի 5 թեկնածու կա

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու հայտ է ներկայացրել 5 թեկնածու:

ԵՊՀ-ից հայտնում են, որ այդ թեկնածուներն են.

  • ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
  • իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը (ինքնաառաջադրմամբ),
  • պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
  • ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ Պավել Գևորգյան (ինքնաառաջադրմամբ),
  • քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում:

Հունվարի 31-ին ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ էր հայտարարվել: Այժմ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գեղամ Գևորգյանն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---