Դեսպանություն. Հունաստանում ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք կապվել մեզ հետ

Դեսպանություն. Հունաստանում ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք կապվել մեզ հետ

PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը, հորդորում է այդ երկրում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում են նաև տեղեկություն տրամադրել իրենց մասին՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր / նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) armgreeceembassy@mfa.am էլ.փոստին:

«Նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։

Դեսպանության հետ կապ կարելի է հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +30 2106831130 ներքին համարը՝ 207 (09։00-16։00)»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունաստանում կորոնավիրուսով հիվանդ 84 մարդ կա: 56 դեպքը կապված է Եգիպտոս և Իսրայել ուղևորությունների հետ: 57 վարակվածի ինքնազգացողությունը բավարար է, նրանք բուժվում են տան պայմաններում: Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հիվանդների թիվը կարող է աճել:

Ավելի քան հազար մարդու ներկայություն ենթադրող մշակութային և մարզական միջոցառումները Հունաստանում չեղարկվել են: Չեղարկվել է մարտի 22-ին կայանալիք Աթենքի մարաթոնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---