«Տաշիր Գրուպը» գնել է Սևան-Հրազդան ՀԷԿ-ը

«Տաշիր Գրուպը» գնել է Սևան-Հրազդան ՀԷԿ-ը

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը: «Տաշիր Գրուպն» ավարտել է գործարքը՝ գնելով «ՌուսՀիդրոյից» Միջազգային էներգետիկ ընկերության («ՄԷԿ») ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթը, որին պատկանում էր Սևան–Հրազդան ՀԷԿ-ը (561 ՄՎտ):

«ՄԷԿ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբին է վաճառել բաժնետոմսերի 90%-ը:

Ըստ 2019-ի դեկտեմբերին կնքված պայմանագրի, «Տաշիրն» ամբողջությամբ մարել է «ՄԷԿ»-ի վարկային պարտավորությունները:

Միջազգային էներգետիկ ընկերությունը («ՄԷԿ») վարկային պարտավորություններ ուներ ՎԶԵԲ և Ասիական զարգացման բանկի հանդեպ:

Գնելով Սևան-Հրազդան ՀԷԿ-ը՝ «Տաշիրն» ընդլայնել է ներկայությունը ՀՀ էներգետիկ հատվածում:

Կասկադի արժեքը կազմել է մոտ 173 միլիոն ռուբլի (մոտ 2,7 մլն դոլար):

«Տաշիր» ընկերությունների խմբին է պատկանում «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Նախատեսվում էր Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը «Տաշիր գրուպ» ընկերության հավատարմագրային կառավարմանը, սակայն 2018-ի ամռանը կառավարությունը հրաժարվեց այդ մտադրությունից: ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է:Սամվել Կարապետյանը մատդիր էր նաև ՀԷԿ կառուցել Լոռու մարզում՝ Շնող գետի վրա: 76ՄՎտ դրվածքային հզորությամբ «ՇՆող» ՀԷԿ-ի գլխամասը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա: ՀԷԿ-ի կառուցման համար 2017-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն էր տվել: 2018-ին Ալավերդու ավագանին ուղերձ հղեց ՀՀ վարչապետին՝ «Շնող» ՀԷԿ-ի ծրագիրը դադարեցման մասին:

Սևան-Հրազդան կասկադը կառուցվել է 1930-1962 թթ.: Այդ ժամանակից ի վեր այն մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի հիդրոէլեկտրականության ստացման գործընթացում։ Կասկադն ընդգրկում է 7 փոքր հիդրոէլեկտրակայան, որոնք ձգվում են Հրազդան գետի երկայնքով՝ Սևանա լճի և Երևան քաղաքի միջև։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---