«Գոլդեն Փելեսում» կարատինում գտնվող քաղաքացիները մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն

«Գոլդեն Փելեսում» կարատինում գտնվող քաղաքացիները մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Իրանից ժամանած և կորոնավիրուսի կարանտինում գտնվող 31 քաղաքացին կրկնակի թեստավորումից հետո, մինչև շաբաթվա վերջ՝ մարտի 15-ը, դուրս կգան կարանտինից, PanARMENIAN.Net ին ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում վարակի մեկ հաստատված դեպիքն՝ նա նշեց, որ քաղաքացին իրեն լավ է զգում, գանգատներ չունի:

«Կրկնակի թեստ կդրվի, որից հետո, եթե վիրուսը բացառվի, նա դուրս կգրվի: Իսկ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները նույնպես իրենց լավ են զգում, կրկնակի թեստավորումից հետո, եթե ամեն ինչ լավ լինի, մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն»,- ասաց Նիկողոսյանը:

ԱՆ խոսնակը նշեց նաև, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր երկրում չկան:

ՀՀ ԱԳՆ-ն մարտի 10-ին հորդորել էր խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի մեծ տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ խորհուրդ էր տվել խուսափել շփումից ու ինքնամեկուսանալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---