Վարչապետ. Քոչարյանից, Սարգսյանից և մյուսներից առգրավվելիք միջոցները կուղղվեն բանակին11 մարտի 2020 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Տաթևի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է՝ միջոցները, որ խոստացել էր հետ բերել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց մոտ են և պետք է հետ բերվեն: Հիշեցնելով իր հայտարարությունը, թե 5 տարում $2.5 մլրդ պետք է ծախսվի բանակի վրա, որից $1.2 մլրդ-ը՝ հակակոռուպցիոն պայքարով պետք է վերադարձվի, Փաշինյանը խորհուրդ է տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կամավոր անել դա. «Կամավոր չբերեք՝ բերման կենթարկենք, որ եվրոպաներում ուզում եք պախկվեք»: «Էդ փողերը Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի և մյուսների մոտ են: Թող բերեն, վերադարձնեն: Իսկ ՍԴ-ն նրանց հույսն ա, որ ասի, թե... թալանած միլիարդներն անձեռնմխելի են, որովհետև Իտալիայում են պահել: Բայց ժողովրդի ձեռքերը երկար են՝ հասնելու ենք, հետ բերենք»,- ասել է վարչապետը: 2018-ի դեկտեմբերին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել էր զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է $2.5 մլրդ ներդնել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |