Արագածոտնի և Արմավիրի որոշ գյուղերում 24 ժամ ջուր չի լինի

Արագածոտնի և Արմավիրի որոշ գյուղերում 24 ժամ ջուր չի լինի

PanARMENIAN.Net - Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ից մինչև մարտի 14-ը՝ ժամը 12:00-ն, ջուր չի լինի Արագածոտն մարզի Շամիրամ, Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Ագարակ գյուղերում և Արմավիրի մարզի Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Բանավան գյուղերում և Շահումյանի թռչնաֆաբրիկայում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կորոնավիրուսի նոր դեպքերով պայմանավորված, Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի ու մանրակրկիտ լվանալ ձեռքերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---