Հայկական թղթադրամների նոր շարքը հաղթել է միջազգային մրցույթում

Հայկական թղթադրամների նոր շարքը հաղթել է միջազգային մրցույթում

PanARMENIAN.Net - ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing EMEA-2020 միջազգային մրցույթում՝ «Լավագույն նոր շարք» անվանակարգում։

1000, 2000, 5000, 10,000, 20,000 և 50,000 դրամ անվանական արժեքով թղթադրամների շարքն արտադրված է կոմպոզիտային հումքի վրա, որը համատեղում է պոլիմերի ամրությունը թղթի տպագրելիության հետ` դիմացկուն և հուսալի թղթադրամներ ստանալու համար:

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ունի թղթադրամների ամբողջական շարք՝ տպագրված Louisenthal-ի Hybrid ADDvance թուղթ/պոլիմեր հումքով: Ժյուրին հատուկ ուշադրություն է դարձրել թղթադրամների դիզայնին՝ պատմական, մշակութային և կրոնական թեմաներով։

«Լավագույն նոր թղթադրամ» անվանակարգում մրցանակը տրվել է Անգլիայի բանկին՝ նոր, աչքի ընկնող 20 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամի համար։ Այն տպագրված է De La Rue-ի Safeguard պոլիմերային հումքով և ներկայացնում է անգլիացի հայտնի նկարիչ JMW Turner-ին:

«Լավագույն նոր հավաքորդական թղթադրամ» անվանակարգում հաղթել է Լեհաստանի ազգային բանկը՝ երկրի պաշտպանված տպագրական գործի հիմնադրման 100-ամյակին նվիրված հավաքորդական թղթադրամի համար: Թղթադրամն աչքի է ընկնում արտասովոր անվանական արժեքով՝ 19 զլոտի, ինչպես նաև ավանդական դիզայնի ու ժամանակակից պաշտպանական հատկանիշների համակցությամբ:

Մրցանակաբաշխությունը Reconnaissance International ընկերության կողմից մարտի 9-11-ը Լիսաբոնում անցկացված High Security Printing EMEA ամենամյա կոնֆերանսի մի մասն էր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---