Մինչև մարտի 23-ը ՀՀ-ում ուս.հաստատությունները փակ կլինեն

Մինչև մարտի 23-ը ՀՀ-ում ուս.հաստատությունները փակ կլինեն

PanARMENIAN.Net - Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում կդադարեցվի կրթական հաստատությունների աշխատանքը, դասեր չեն լինի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մարտի 12-ին Փաշինյանը հայտնել էր կորոնավիորուսի ևս 2 դեպքի մասին՝ նշելով, որ մարտի 13-ին ուս.հաստատությունները փակ կլինեն:

Նա խորոհուրդ է տվել խուսափել հանրային միջոցառումների մասնակցելուց, առավել ևս այն դեպքում, երբ վիրուսի ախտանշաններ են ի հայտ գալիս:

Ըստ Փաշինյանի՝ կորոնավիրուսի նոր դեպք ՀՀ-ում այս պահին չկա, վիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենաօրյա ռեժիմով է աշխատում, որոշումները արագ են վերանայվում:

ՀՀ-ում վիրուսի հաստատված 6 դեպք կա: Բոլոր հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---