Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է

Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է

PanARMENIAN.Net - Մարտի 12-ի երեկոյան Չինաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպքի մասին՝ սա հիվանդացության ամենացածր մակարդակն է մեկ օրում՝ հունվարից ի վեր:

Միաժամանակ այդ երկրում կորոնավիրուսից մահվան 7 դեպք է գրանցվել՝ ընդհանուր քանակը հասել է 3176-ի, գրում է «Վեդոմոստին»՝ The Financial Times-ին հղումով:

Չինաստանում ընդհանուր առմամբ գրանցված 80,8013 դեպքից ապաքինվել է 64,111 մարդ: Կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը Չինաստանում գրանցվել է փետրվարին:

Մարտի 13-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 125,000 մարդ, մահացել է ավելի քան 4600-ը: ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել կորոնավիրուսի տարածումը:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---