Բրիտանիայի վարչապետը՝ կորոնավիրուսի մասին. Շատերը կկորցնեն իրենց մերձավորներին13 մարտի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ անդրադառնալով երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը, ասել է, որ շատերը կկորցնեն իրենց մերձավորներին: «Մինչև համաճարակն ավարտվի, ընտանիքներից շատերը կկորցնեն իրենց սիրելիներին»,- ասել է նա, գրում է BBC-ն: Ըստ փորձագետների՝ կորոնավիրուսի համաճարակը Բրիտանիայում հաջորդ փուլ է մտնում, քանի որ վիրուսն անխուսափելիորեն տարածվելու է և կընդգրկի բնակչության մեծ մասը: Ջոնսոնն ասել է, որ սա «ամենամեծ ճգնաժամն է առողջապահության ոլորտում այս սերնդի համար»: Մարտի 12-ի դրությամբ Բրիտանիայում կորոնավիրուսի 596 հաստատված դեպք կա, որից 10-ը՝ մահվան ելքով: Երկրում մոտ 30,000 թեստ է անցկացվել: Ըստ փորձագետների մոտավոր գնահատականների՝ քանի որ շատերը թեթև են տանում վարակն ու չեն դիմում բժշկի, բայց վարակիչ են մնում, վարակվածների թիվը Բրիտանիայում արդեն կարող է մոտ լինել 5-10,000-ի: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |