ԿԳՄՍՆ. Մինչև մարտի 23-ը փակ կլինեն թատրոնները, թանգարաններն ու գրադարանները

ԿԳՄՍՆ. Մինչև մարտի 23-ը փակ կլինեն թատրոնները, թանգարաններն ու գրադարանները

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ինքը լրացուցիչ տեղեկատվություն կտա:

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորել էին խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց:

Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---