ԱՀԿ․ Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը (Տեսանյութ)![]() 14 մարտի 2020 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է համաճարակի տարածման պայմաններում ձեռքերն արդյունավետ ախտահանելու կանոնները։ Նշվում է, որ ջրի, օճառի կամ սպիրտ պարունակող հեղուկի օգնությամբ ձեռքերի հիգիենան մանրէների տարածումը կանխելու և վարակից խուսափելու ամենաարդյունավետ, պարզ և մատչելի եղանկան է։ Ձեռքերը պարտադիր պետք է լվանալ սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, հիվանդին խնամելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո, երեխայի տակդիրները փոխելուց հետո, քիթը մաքրելուց, հազալուց և փռշտալուց հետո, կենդանիներին, նրանց կերակրին ձեռք տալուց հետո, աղբին ձեռք տալուց հետո։ Կից՝ ձեռքերը ճիշտ լվանալու տեսանյութը։
Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը ապաքինվել է, մահացել է մոտ 5400 մարդ: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |