Իտալական «Ֆիորենտինայի» 2 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս կա![]() 14 մարտի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստներ Պատրիկ Կուտրոնեի և Գերման Պեցելայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին ասվում է թիմի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։ Բացի այդ, վիրուսի առկայությունը հաստատվել է նաև ֆիզիոթերապևտ Ստեֆանո Դայնելլիի մոտ։ Բոլոր երեքը ինքնամեկուսացվել են իրենց տներում։ Նրանց առողջությանը սպառնալիք չկա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ֆիորենտինայի» սերբ ֆուտբոլիստ Դուշան Վլախովիչը կորոնավիրուսով է հիվանդացել։ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կասեցվել է։ Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը ապաքինվել է, մահացել է մոտ 5400 մարդ: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |