Իտալական «Ֆիորենտինայի» 2 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս կա

Իտալական «Ֆիորենտինայի» 2 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս կա

PanARMENIAN.Net - Իտալական «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստներ Պատրիկ Կուտրոնեի և Գերման Պեցելայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին ասվում է թիմի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

Բացի այդ, վիրուսի առկայությունը հաստատվել է նաև ֆիզիոթերապևտ Ստեֆանո Դայնելլիի մոտ։ Բոլոր երեքը ինքնամեկուսացվել են իրենց տներում։ Նրանց առողջությանը սպառնալիք չկա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ֆիորենտինայի» սերբ ֆուտբոլիստ Դուշան Վլախովիչը կորոնավիրուսով է հիվանդացել։

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կասեցվել է։

Մարտի 14-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 145,000 մարդ, նրանցից մոտ 72,000-ը ապաքինվել է, մահացել է մոտ 5400 մարդ:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---