«Դալմա Գարդեն մոլը» կորոնավիրուսի պատճառով չի գործի մինչև մարտի 23-ը

«Դալմա Գարդեն մոլը» կորոնավիրուսի պատճառով չի գործի մինչև մարտի 23-ը

PanARMENIAN.Net - «Դալմա Գարդեն Մոլը» հայտարարել է կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես փակվելու մասին։ Առևտրի կենտրոնը փակ է լինելու մարտի 16-ից` 23-ը։

Ավելի վաղ փակման մասին էր հայտարարել նաև «Երևան մոլը»։ Վերջինս նշել էր, որ տարածքում գտնվող «Քարֆուր» սուպերմարկետը կշարունակի գործել։

ՀՀ-ում կորոնավիրուսի 20 հաստատված դեպք կա, մոտ 200 հոգի մեկուսացված է։ «Զվարթնոց» օդանավակայանի ավիադիսպետչերները ու նավիգացիան ապահովող «Հայաէրոնավիգացիայի» մնացած աշխատակազմը՝ 75 հոգի, կամավոր ինքնամեկուսացել են վարչական շենքում Էջմիածնի նշանդրեքին մասնակցած աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո։ Նրանք կշարունակեն աշխատանքը։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---