Իտալիայից ՀՀ վերադարձող հայերը դեռ Հռոմից չեն թռչել

Իտալիայից ՀՀ վերադարձող հայերը դեռ Հռոմից չեն թռչել

PanARMENIAN.Net - Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած հայրերը դեռևս Հռոմի օդանավակայան ճանապարհին են, նրանց տեղափոխող թռիչքը դեռ չի կայացել, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիները մարտի 15-ի վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան:

Դեսպանությունից նշել էին, որ նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ գործակցությամբ ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։

«Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»,- ասվում էր դեսպանության հայտարարության մեջ։

Մարտի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր Իտալիայից սպասվող ևս մեկ չվերթի մասին: Վերադարձող քաղաքացիները 14-օրյա կարանտինում են գտնվելու:

Իտալիան համարվում է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախը, ողջ տարածքում կարանտին է հայտարարված: Երկրումմարտի 15-ի դրությամբ մոտ 21,000 վարակված կա, վիրուսից մահացել է մոտ 1400 մարդ: ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածնների թիվը մարտի 15-ի դրությամբ 23 է:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---