Սբ Գր. Լուսավորիչ պոլիկլինիկայի քրոնիկ պացիենտները դեղորայքը կստանան տանը

Սբ Գր. Լուսավորիչ պոլիկլինիկայի քրոնիկ պացիենտները դեղորայքը կստանան տանը

PanARMENIAN.Net - «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինկայում սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր քրոնիկ պացիենտները կարող են մնալ տանը, պոլիկլինիկայից ստացվող դեղորայքը նրանց կփոխանցեն բուժքույրերը:

ԲԿ-ն պացիենտերին հորդորում է մնալ տանը, նրանց տնային պայմաններում կայցելեն տեղամասի թերապևտներն ու մանկաբույժները, դեղորայքը կփոխանցվի:

Ինքնազգացողությանն առնչվող այլ հարցերով կարելի է կապ հաստատել շուրջօրյա սպասարկվող հեռախոսահամարներով` (011) 89-03-03, 89-03, (010)64-59-20, (011)64-59-20 հեռախոսահամարներով, մանկական բաժանմունքի համար գործում են (010)63-58-21, (011)63-58-21 հեռախոսահամարները:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱՆ-ից հորդորում են նվազեցնել շփումները, չայցելել հանրային վայրեր: Վիրուսը դժվարություններ է առաջացնում հատկապեց մեծահասակների և ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---