Փաշինյան. 3 հաստատված վիրուսակիրն աշխատել են 500 հոգանոց արտադրամասում

Փաշինյան. 3 հաստատված վիրուսակիրն աշխատել են 500 հոգանոց արտադրամասում

PanARMENIAN.Net - Արտադրամասը, որտեղ կորոնավիրուսով վարակված 3 քաղացի է եղել, ունի 500 աշխատող, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մարտի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում գրանցված կորոնավիրուսի 30 դեպքից 3-ը կապված են արտադրական ձեռնարկություններից մեկի հետ:

Նա հայտնել էր, որ դեպքով մեկուսացման աշխատանքներ են իրականացվում՝ հիշեցնելով, որ 300 մեկուսացված քաղաքացի, ու ևս 300-ի մեկուսացման պայմաններ են ստեղծվում:

Արտադրամասը, որտեղ ախտորոշված կորոնավիրուսի դեպք կա, Շենգավիթ շրջանում է, և երեք ախտորոշված դեպքերն էլ Շենգավիթից են։

Հարցին, թե կառավարությունն ինչու հենց այժմ որոշեց արտակարգ դրություն սահմանել երկրում, Փաշինյանն ասել է, որ նման բան կարելի է անել, երբ երկրում կա Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ:

«Այն պահին, երբ երկրում կա ախտորոշված 1 դեպք և նրա բոլոր կոնտակտները հանգստանում են «Գոլդեն Փելեսում», որևէ մեկին չես կարող բացատրել, որ մարդկանց առողջությանը և Սահմանադրական կարգին վտանգ է սպառնում: Այսինքն` սպառնալիքը պետք է գոյանա, որովհետև մենք մարդու անքակտելի իրավունքը սահմանափակող որոշում ենք կայացնում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ 500 հոգանոց արտադրամասում գրանցված դեպքից, դպրոցականի մոտ ախտորոշումից, դեպքերի մոտ 65%-ը մեկ քաղաքում գրանցվելուց հետո կառավարությունը հասկացավ, որ պետք է դիմել արտակարգ միջոցների: Նրա խոսքով՝ այժմ վտանգ կա, որ վարակի մասշտաբը կարող է փոխվել, այդ պատճառով էլ պետությանն այս դեպքում անհրաժեշտ են լիազորություններ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---