«Ռոստելեկոմի» բաժանորդներն ապահովված են շուրջօրյա հեռահար սպասարկմամբ

«Ռոստելեկոմի» բաժանորդներն ապահովված են շուրջօրյա հեռահար սպասարկմամբ

PanARMENIAN.Net - Հետևելով կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի տարածումով պայմանավորված համաշխարհային իրավիճակին և հաշվի առնելով ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշումը երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը ևս շարունակաբար ձեռնարկում է քայլեր ստեղծված իրավիճակում որակյալ և անխափան ծառայություններ մատուցելու և բաժանորդների սպասարկումը հեռահար կազմակերպելու ուղղությամբ:

Գիտակցելով ընկերության բարձր պատասխանատվությունը ներկա իրավիճակում՝ «Ռոստելեկոմ» Հայաստանը ձեռնարկել է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք քայլեր թե՛ աշխատակիցների, թե՛ բաժանորդների համար. ախտահանվել և ախտահանվում են ընկերության գլխամասային գրասենյակը և վաճառքի ու սպասարկման բոլոր սրահները, իրականացվել են հեռահար աշխատանքի բոլոր միջոցառումները ստորաբաժանումների մեծամասնության աշխատակիցների համար՝ միաժամանակ լիարժեք ապահովելով ընկերության գործունեությունը:

«COVID19 վիրուսի տարածման փաստը անհանգստացնող և սթափեցնող է: Մենք քաջ գիտակցում ենք, որ ներկայումս հույժ կարևոր է լինել տեղեկացված և անընդհատ գտնվել ապահով հաղորդակցության մեջ: Այս օրերին ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վիրուսի տարածումը կանխարգելելու, աշխատակիցների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և միևնույն ժամանակ բաճանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: «Ռոստելեկոմ» ընկերության անձնակազմը ջանք չի խնայում և աշխատում է ուժեղացված ռեժիմով ապահովելով անխափան և որակյալ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը: Մաղթում եմ բոլորիս առողջություն»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերությունն այս օրերին հատուկ ռեժիմով աշխատում է՝ ապահովելով անխափան ծառայությունների բարձր որակ` 24/7 ռեժիմով.

• Գործող բաժանորդների համար հասանելի է Հեռախոսային սպասարկման ծառայությունը՝ 060 46 00 00 հեռախոսահամարով, որի օգնությամբ հնարավոր է առանց տնից դուրս գալու կատարել մի շարք գործարքներ (պայմանագրի վերակնքում, ծառայության ավելացում, կասեցում, սակագնային փաթեթի փոփոխություն և այլն):

• Շուրջօրյա ռեժիմով գործում են ընկերության Զանգերի կենտրոնը և Տեխնիկական սպասարկման բաժինը:

• Ընկերության ծառայություններին բաժանորդագրվել կարելի է՝ այցելելով Առցանց բաժանորդագրության էջը,որը գործում է 24/7 ռեժիմով, ինչպես նաև Հեռախոսային բաժանորդագրության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46 շուրջօրյա հեռախոսահամարին:

• Ընկերության բոլոր բաժանորդներին հասանելի են դարձել Սմարթ հեռուստատեսության մանկական և ժամանցային ժանրերի բոլոր հեռուստաալիքները՝ ապահովելով հաճելի ու հետաքրքիր ինքնամեկուսացում տանը:

• Ընկերության մատուցած ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել առցանց՝ ընկերության պաշտոնական կայքի միջոցով։

• Բաժանորդները կարող են ԱՆՎՃԱՐ զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կարճ հեռախոսահամարով:

Ելնելով աշխատակիցների և բաժանորդների անվտանգությունից և նոր COVID 19 համաճարակի կանխարգելման նպատակներից՝ «Ռոստելեկոմը» հայտարարում է, որ մարտի 17-ից ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման սրահները ժամանակավորապես չեն աշխատելու: Սրահների վերաբացման հետ կապված՝ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---