Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride-ի արշավի վիճակախաղի ժամկետը

Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride-ի արշավի վիճակախաղի ժամկետը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը տեղեկացնում է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Նախքան խաղարկությունը Սմարթ հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները կմասնակցեն վիճակահանությանը, որի արդյունքում կհաղթի երեք հաջողակ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:

Գովազդային վիճակախաղի, ինչպես նաև արշավի ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հղմամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---