ՃՈ-ն՝ վարորդներին. Նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել18 մարտի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում: Ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին ճանապարհային ոստիկանները զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, ավտոբուսի մեկ վարորդ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունից նշել են, որ բոլոր օրինախախտ վարորդները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մարտի 18-ին երկրում մարտի 18-ի առավոտվա դրությամբ վարակի 84 դեպք կա, մեկն առողջացել է: Առողջապահության նախարարությունից կոչ են անում հետևել հիգիենայի կանոններին, հնարավորինս քիչ գտնվել մարդաշատ վայրերում և պահպանել սոցիալական հեռավորություն: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |