Կարանտինի պատճառով աշխարհի տարբեր քաղաքներ վայրի կենդանիներով են լցվում

Կարանտինի պատճառով աշխարհի տարբեր քաղաքներ վայրի կենդանիներով են լցվում

PanARMENIAN.Net - Աշխարհում բազմաթիվ երկրներ կորոնավիրուսի պանդեմիայն պատճառով գտնվում են կարանտինում, մարդկանց ելքը փողոցներ կամ արգելված է, կամ խիստ սահմանափակված: Արդյունքում փողոցներում սկսում են վայրի կենդանիներ հայտնվել, գրում է National Geographic Russia-ն:

Բնակելի տարածքներում հայտնվող կենդանիները փորձում են ընդլայնել իրենց «բանակավայրը» և սնունդ հայթայթել:

Օրինակ՝ զբսաշրջիկների շրջանում հայտնի ճապոնական Նարա այգում եղնիկները սովոր են, որ մարդիկ կերակրում են իրենց, իսկ քանի որ նրանք այժմ կարատնիում են, կենդանիները պարզապես թափառում են փողոցներով:

Իտալիայի բնակիչները հրապարակում են ոչխարների, վայրի վարազների և ձիերի լուսանկարներ, որոնք ստիպված սնունդ են փնտրում իրենց համար անսովոր վայրերում:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտնել: Վարակի պատճառով հարյուրավոր քաղաքներում և բնակավայրերում մարդիկ սահմանափակել են իրենց առօրյա գործունեությունը, կրճատել հաղորդկացությունը՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 200,000-ից ավելի մարդ: ՀՀ-ում մարտի 20-ի առավոտվա դրությամբ վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---