Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի

Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրել է Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը, Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Երևանից Վիեննա է մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---