Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 21-ի առավոտյան` ժամը 10:30-ի դրությամբ, ավելացել է 3-ով` հասնելով 47-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, գրում է Aliq.ge-ն։

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 անձ: Կարանտինային ռեժիմում է 1966 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 259 պացիենտ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---