Փոխնախարար. Տնտեսական գործունեության մոտ 56 տեսակ կթույլատրվի, որոշները կարող են գործել օնլայն

Փոխնախարար. Տնտեսական գործունեության մոտ 56 տեսակ կթույլատրվի, որոշները կարող են գործել օնլայն

PanARMENIAN.Net - Տնտեսական գործունեության վերաբերյալ բոլոր սահմանափակումները ՀՀ-ում կգործեն մինչև մարտի 31-ը, երկրում կսահմանափակվի տնտեսական գործունեության մի շարք ոլորտների աշխատանքը՝ բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված նոր կետերի: ՀՀ ամբողջ տարածքում կթույլատրվի տնտեսական գործունեության մոտ 56 տեսակ, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Պարետի որոշման հավելվածով՝ չնախատեսված գործունեության տեսակները (նախատեսված չեն որպես բացառություն) կարող են գործել, եթե դրանք թույլ է տրվում իրականացնել առցանց կամ հեռահար:

Կան նաև տնտեսական գործունեության տեսակներ, որոնց իրականացումն արգելված չէ, բայց դրանք պետք է նվազագույն աշխատակազմով իրականացվեն:

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն իրականացնողները ևս աշխատանքները պետք է կատարեն նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունն ապահովելու և քաղաքացիների անհետաձգելի կարիքները բավարարելու համար:

Սիմոնյանը հիշեցրել է, որ արգելվելու է առևտրի իրականացման վայրերի գործունեությունը՝ բացառությամբ այդ վայրերում գործող պարենային խանութների, դեղատների և գյուղարտադրանքի շուկաների:

Օրինակ՝ առևտրի մեծ կենտրոները փակ կլինեն, բայց այնտեղ գործող սուպերմարկետը կամ դեղատունը կարող են աշխատել:

Պատասխանելով սահմանափակումների արդյունքում փակվող մամուլի կրպակների մասին հարցին՝ Սիմոնյանն ասել է, որ դա ուղղված չէ բիզնեսին, այլ պարտադրված գործողություն է՝ ուղղված առողջությունն ապահովելուն: Փոխնախարարի խոսքով՝ սահմանափակումները ոչ միայն տպագիր մամուլին են վերաբերելու, այլև այլ ոլորտներին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 24-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 235 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: ՀՀ-ում արդեն տնտեսական որոշ գործունեության տեսակների սահմանափակումներ են մտցվել՝ մասնավորապես չեն գործի սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահներ, առևտրի որոշ կետերը, բուքմեյքերակնա գրասենյակները:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---