Երևանը 130 մլն դրամի պարգևավճար կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին30 մարտի 2020 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամաբ՝ Երևանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից` մարտ ամսվա ֆոնդն ամբողջությամբ՝ մոտ 130 մլն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ քանի ինքը պարգևավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցի մարտ ամսվա աշխատավարձը ` 429,000 դրամ: «Գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակցի միջև»,- հայտնել է քաղաքապետը:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում: Մարտի 30-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |