Թորոսյան․ Վարակակիրների թվում երեխաներ և հղիներ կան, նրանց թիվը մեծ չէ 2 ապրիլի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի թվի աճը պայմանավորված է վարակի տարածման նոր օջախներով, թեստավորման թվի աճով, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Պատասխանելով վարակի պիկի մասին հարցին՝ նա նշել է, որ հստակ կանխատեսում հիմա անել չի կարող, այդ պիկը միշտ երևում է պոստ-ֆակտում, և ԱՆ խնդիրն է հնարավորինս շուտ տեսնել այդ պիկը։ Նախարարը նշել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված հղիներ կան, վարակակիրների թվում կան նաև երեխաներ, երկուսն էլ քիչ թվով։ Թորոսյանի խոսքով՝ վարակակիրների 80 տոկոսը ախտանիշեր չունի, սակայն դա չի նշանակում, որ նրանք վերահսկողության տակ չպետք է լինեն։ Անդրադառնալով իրավիճակի հնարավոր անվերահսկելիությանը, նախարարն ասել է, որ ՀՀ-ն դեռ այդ կետից հեռու է, բայց իրականում կա նման կետ կա։ Այդ պարագայում բուժհաստատություններում կպահվեն միայն ախտանիշեր ունեցող պացիենտները։ «Մեր խնդիրն է այդ կետն այնքան հեռացնել, որ չհասնենք դրան»,- ասել է նախարարը։ Թորոսյանը նշել է նաև, որ կորոնավիրուսի տարածման աղբյուրների թիվ նշել հնարավոր չէ, դրանք շատ են, նաև բերովի դեպքեր կան ՀՀ սահմանաը հատող բեռնատարների վարորդների կողմից, օդային սահմանով վերադարձողներից: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |