Ադրբեջանական 21 կայքում՝ Ապրիլյանի հերոսների մասին․ Կիբեռ բանակը կայքեր է կոտրել

Ադրբեջանական 21 կայքում՝ Ապրիլյանի հերոսների մասին․ Կիբեռ բանակը կայքեր է կոտրել

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին՝ Ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը հայկական Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը ադրբեջանական 21 կայք է կոտրել՝ տեղադրելով այդտեղ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների մասին տեղեկատվություն։

«Հարձակվել ենք մի շարք ադրբեջանական կայքերի վրա, ի պատիվ մեր հերոս զինվորների, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն մեզ և մեր հայրենքի»,- ասվում է կիբեռ բանակի ֆեյսբուքյան էջում։

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր։ Երկու կողմերը ռազմական լուրջ կորուստներ ունեցան։ Ապրիլի 5-ին, Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հաջորդող օրերին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվեց, թեև Ադրբեջանը շարունակեց պարբերաբար դիվերսիայի փորձեր ձեռնարկել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---